
In Loving Memory

Gilda Gharibyan
April 28, 1936 — September 12, 2026
With hearts full of both sorrow and gratitude, we announce the peaceful passing of Gilda Gharibyan on September 12, 2026, at the age of 90. Born on April 28, 1936, in Gyumri, Armenia, Gilda’s life was defined by resilience, grace, and an unwavering devotion to her family and community.
Early Life and Education
The daughter of Khachatur Gharibyan and Susana Unanova, Gilda was born while her parents were studying textile engineering in Moscow. The family later returned to Gyumri, where her father became a prominent community figure and the founding director of a major local factory.
Following her father’s untimely passing when she was just 16, Gilda quickly became a vital role model to her younger sisters. Undeterred by the challenges of her youth, she went on to achieve the rare accomplishment of graduating from two universities: Yerevan State Medical University and Bryusov University of Languages. She then built a respected career as an early researcher in oncology in the Soviet Union.
Humanitarian Devotion
Although Gilda never married, she poured her immense capacity for love into raising her sisters’ children as her own. This maternal dedication extended to her country following the devastating 1988 Spitak Earthquake. Alongside the celebrated Armenian poetess Maro Markarian, Gilda co-founded the “Children Protection Union”, the first NGO in Armenia. For decades, she worked tirelessly to ensure that earthquake orphans and vulnerable children received direct aid, personal support, and care.
A Beautiful Chapter in Pasadena
In her later years, following the loss of her beloved sister Eleanora (Elya), Gilda relocated to the United States to be near her family. She lived in Houston, Texas, with her younger sister and then in San Bernardino, California, before settling in Pasadena, California, near her niece. She cherished her Pasadena home, which offered a beautiful view of the hills, and spent many happy afternoons visiting the Norton Simon Museum and strolling through the Huntington Library. Despite her love for her life in California, her final wish was to be laid to rest in her homeland of Gyumri, beside her beloved parents.
Gilda is survived by her devoted sister, Vazganush Gharibyan; her beloved niece, Nune Tadevosyan; and their children, all of whom carry forward her legacy of kindness, strength, and quiet dignity.
The wake service will be held on Monday, 10/12, at 6 pm at St. Hovannes Church (Kond), Yerevan - visiting hours from 5:30 pm to 7:45 pm.
The funeral will be on Tuesday, 10/13, at 1 pm at the 1st (Old) Cemetery, Gyumri (Hokejash will follow)
May her memory be eternal.
Խոր վշտով և ծանր սրտով հայտնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 12-ին, 90 տարեկան հասակում, կյանքից անդառնալիորեն հեռացել է մեր սիրելի ու պաշտելի Ջիլդա Խաչատուրի Ղարիբյանը։
Ջիլդա Ղարիբյանը ծնվել է 1936 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի գեղատեսիլ Գյումրի քաղաքում։ Նրա ողջ կյանքը եղել է արժանապատվության, տոկունության, բարության և հարազատների ու հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի վառ օրինակ։
Ծնողները և երիտասարդության տարիները
Ջիլդան Խաչատուր Ղարիբյանի և Սուսաննա Ունանովայի ավագ դուստրն էր։ Նա ծնվել էր Մոսկվայում, երբ ծնողները մասնագիտական կրթություն էին ստանում տեքստիլ արդյունաբերության ճարտարագիտության ասպարեզում։ Հետագայում ընտանիքը վերադարձել է հայրենի Գյումրի, որտեղ Խաչատուր Ղարիբյանը դարձել է տեղի գուլպայի հանրահայտ ֆաբրիկայի («չուլոչնի») հիմնադիր տնօրենը՝ իր նշանակալի ավանդը ներդնելով քաղաքի արդյունաբերական ու տնտեսական վերելքի գործում։
Սակայն ընտանիքին մեծ փորձություն էր վիճակված. հայրը վաղաժամ կյանքից հեռացավ 47 տարեկան հասակում՝ թողնելով կնոջն ու երեք դուստրերին։ Ընդամենը 16 տարեկանում Ջիլդան ստանձնեց ընտանիքի հենարանի և կրտսեր քույրերի համար հոգածուի ու առաջնորդի պատասխանատու դերը։
Լինելով բացառիկ ձգտումների և աշխատասիրության տեր անձնավորություն՝ նա փայլուն կերպով ավարտեց երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Երևանի պետական բժշկական համալսարանը և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը։ Իր մասնագիտական ուղին նվիրելով առողջապահությանն ու գիտությանը՝ նա երկար տարիներ աշխատեց որպես ուռուցքաբանության գիտաշխատող՝ Խորհրդային Միությունում արժեքավոր ներդրում ունենալով քաղցկեղի հետազոտություններում։
Անձնուրաց նվիրում և հասարակական գործունեություն
Իր մայրական անհուն սերն ու քնքշանքը՝ Ջիլդան նվիրեց իր քույրերի զավակներին՝ նրանց մեծացնելով որպես հարազատ երեխաների։
Իսկ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, նրա մարդասիրական ոգին դրսևորվեց ողջ ուժով։ Հայ մեծանուն բանաստեղծուհի Մարո Մարգարյանի հետ համատեղ նրանք հիմնադրեցին Հայաստանում առաջին հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների պաշտպանության միությունը»։ Տասնամյակներ շարունակ նա անձամբ այցելում էր աղետի գոտու որբացած ու կարիքավոր մանուկներին՝ ապահովելով նրանց հիմնական կարիքները, սփոփելով նրանց ցավը և դառնալով նրանց հուսալի հովանավորն ու պաշտպանը։
Կյանքի վերջին հանգրվանը
Կրտսեր քրոջ՝ Էլեոնորայի (Էլյայի) անժամանակ կորստից հետո, Ջիլդան տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մոտ լինելու այնտեղ հաստատված իր հարազատներին։ Նա բնակվեց Հյուսթոնում իր քրոջ մոտ, Սան Բեռնարդինոյում, ապա՝ Փասադենայում մոտիկ իր զարմուհուն։ Չնայած նա շատ էր սիրում Փասադենայի խաղաղ մթնոլորտը, Նորտոն Սիմոն թանգարանն ու Հանթինգթոնի այգիները, նրա սիրտն ու հոգին միշտ կապված մնացին հայրենիքին։ Նրա վերջին կամքն ու փափագն էր հավերժական հանգիստ գտնել հայրենի Գյումրիի հողում՝ իր սիրելի ծնողների կողքին։
Սիրելի և անփոխարինելի Ջիլդա Ղարիբյանի անդառնալի կորուստը խոր վշտով սգում են՝ քույրը՝ Վազգանուշ Ղարիբյանը, զարմուհին՝ Նունե Թադևոսյանը և նրանց ընտանիքները, հարազատները, մերձավորներն ու բարեկամները։
Հոգեհանգստյան արարողությունը կկայանա երկուշաբթի, 12․10, Երևանի Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկոյան ժամը 18:00-ին: (Ցավակցությունների և հարգանքի տուրքի համար այցելել ժամը 17:30-ից մինչև 19:45-ը):
Հուղարկավորությունը տեղի կունենա, երեքշաբթի, 13․10, ժամը 13:00-ին Գյումրիի 1-ին (Հին) գերեզմանատանը: (Արարողությունից հետո կմատուցվի հոգեճաշ։)
Աստված հոգին լուսավորի, և նրա անմար հիշատակը միշտ վառ մնա մեր սրտերում։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։